Fact. MPs Explained That What Is Happening in the Constitutional Court Is a Temporary Phenomenon
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենց ողջապես ստեղծել են իրական ճգնաժամ, եւ երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։
Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա մենք առիթ ունեցել ենք նշելու, որ առանձին ուժեր շոկի մեջ են հայտնվել փաստից, սակայն «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց իսկ ընտրությունից ոչ պակաս շոկի մեջ են հայտնվել մի շարք «իմքայլականներ»: Բոլորս ականատես եղանք, թե ինչպես իշխանական թիմը խորհրդարանում նախ քննադատեց, որոշ դեպքերում՝ շատ ծայրահեղական ու կոպիտ տոնայնությամբ, իսկ քննարկման հաջորդ օրը փակ գաղտնի ռեժիմով գրեթե միաձայն (1-2 վերապահումներով) ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։
Մեր տեղեկություններով, իրադարձություններն ընթացել են անակնկալ ռեժիմով. մասնավորաբար, ՍԴ անդամների ընտրության նախօրեին երեկոյան կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում իշխանական ուժի օրենսդրական թեւի պատասխանատուների հետ, եւ քաղաքական ղեկավարության կողմից հատուկ հանձնարարական է իջեցվել ՍԴ դատավորների քվեարկության հարցում խմբակցությունում լինել մեկսրահ և կողմ քվեարկել բոլոր երեք թեկնածուներին։
Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, օրենսդիրի ներկայացուցիչներին հանգամանալից բացատրվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, ամբողջովին ժամանակավոր երեւույթ է, քանի որ առաջիկայում դատաիրավական ոլորտում տեղի են ունենալու էլ ավելի արմատական փոփոխություններ՝ ստեղծվելու է Գերագույն դատարան, եւ ՍԴ-ն փաստացի վերանալու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Araik Harutyunyan Discusses Conditions for Potential Resignation
If there are grounds for my resignation, I won’t stay in this position for another minute and I will submit my resignati...
Ruben Hayrapetyan's Citizenship Information Disappears from National Archive
Former president of the Football Federation of Armenia, Ruben Hayrapetyan, was elected as an MP twice; however, in 2012,...
No Longer Will 2500 Drams Be Paid: The Technical Inspection Sticker Will No Longer Be Needed on Car Windshields
The National Assembly is discussing a draft law proposing changes to the technical inspection process. The government su...
Erdogan Accuses Armenia: Why is Official Yerevan's Response Delayed? MFA Provides Details
Recently, the question has been widely discussed as to why official Yerevan has not responded to Turkish President Erdog...