Մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին. Օհանյան
2008 թվականի մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Այս մասին դատական նիստում ասաց պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։
Նա հաստատեց փաստաբան Արամ Վարդեւանյանի խոսքը՝ վկայակոչելով գործի նյութերն այն մասին, որ ցուցարարներից շատերի մոտ զենք է եղել։ «Մեղադրանքի կարմիր գծով անցնում է 0038 հրամանը։ Գործի 79 հատորներում բանակի դերը ներկայացված է բացասական լույսի ներքո։ Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Երկրապահ» միության գործընթացները։ Նաեւ քննարկվել է այն, որ ԱԱԾ տեղեկություններով՝ փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քայլում են զինված խմբերով։ Նրանց թվում եղել են նաեւ զորամասերի հրամանատարներ։ Բայց 79 հատորներում սա ոչ մի տեղ չկա։ ԱԱԾ տեղեկություններով՝ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք է եղել, հատկապես պատերազմի նախկին մասնակիցների մոտ։ Այո, մենք ուժեղացրել ենք զորամասերը։ Որովհետեւ ամեն օր տեղեկություններ էինք ստանում զենք ձեռք բերելու համար զորամասերի եւ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Սա նույնպես նյութերում չկա»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...