Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը. Լ.Նազարյանը՝ Մարուքյանին
Այսօր Ազգային ժոդովը քննարկվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը:
Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախաձեռնողները առաջարկում են, որ քննիչ հանձնաժողովը ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունց և 2-ը՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին և նշեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարությունները, գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար: «Արդյոք հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում: Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը»,-հարցրեց նա:
Էդմոն Մարուքյանը ասաց, որ հարցը որոշման հետ կապ չունի, թեև պատասխանեց՝ նշելով՝ որ խեղաթյուրված տեղեկություն կա հարցի մեջ: «Հանձնաժողովը ունենալու է 7 անդամ Ձեր խմբակցությունից և ցանկացած հարց, որ առաջարկեք, քննարկվելու է, եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությանը և իրավաչափությանը: Ձեր ձեռքում է ինչ հարց կբերեք օրակարգ, կքննարկենք»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ երբ ասվում է ընդդիմություն, պետք է կոնկրետ ասել, թե կոնկրետ որ ուժին նկատի ունեն, քանի որ բացի «Իմ քայլից», բոլոր քաղաքական միավորները ընդդիմություն են:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...