Որեւէ մեկն ինձ վրա որպես դատավորի որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ. Խունդկարյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ես որեւէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ այն գաղտնի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իր բարեվարքության հետ կապված, կասկածի տակ է դրվել իր անաչառությունը ՍԴ-ում աշխատելու համար:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Ես կարող եմ ծանոթ լինել միայն այն հատվածին, որը մամուլում հրապարակվել է: Մամուլում տրված տեղեկատվությունն այնպիսին է, որն ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյոք այդ հանձնաժողովի կողմից կարող էր նման կարգի վերլուծություն լինել:
Ինձ մոտ հարց է առաջանում, թե արդյոք այն մարդիկ որոնք դատավոր Խունդկարյանին մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են ՄԻԵԴ-ի վճիռը թե ոչ: ՄԻԵԴ-ի համապատասխան վճիռը վերաբերվել է հետեւյալին, որ արդար դատաքննության իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել: Ընդհակառակը կողմերի հավասարություն է ստեղծել մրցակցելու տեսանկյունից»,-ասաց նա:
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ այդ եզրակացությունից հետո իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը կասկածի տակ է դրվում, Խունդկարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատականը տալ, որովհետեւ այդ կարծիքը ընդամենը պատգամավորներին ուղղորդող կարծիք է: Եթե պատգամավորները կգտնեն, որ դա խոչնդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ ներազդել»:
Ինչ վերաբերում է նրան, որ իր կայացրած տասնյակ որոշումների հետեւանքով ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի որոշումներ են կայացվել «ՍԴ դատավորի թեկնածուն ասաց. «Ըստ մամուլի, խոսքը Թեղուտի գործերի մասին էր, եթե վերլուծեք, կտեսնեք, որ գործերի մի մասի հետ ես ոչ մի առնչություն չեմ ունեցել: Գործերի մի շարք կա, որ պետք է վերլուծել, թե իրական խախտումը տեղի է ունեցել, որ ատյանի թերացումներ արդյունքում է տեղի ունեցել: Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով, նա չի կարող բողոքի հիմքերից ու հիմնավորւմներից դուրս գալ եւ փորձի լուծում տալ այն խնդիրներին, որոնք ինքն է տեսնում»:
Նա հերքեց, թե կարող էր Սերժ Սարգսյանը կամ նրա հարազատները ազդեցություն ունեցած լինեին իր վրա. «Որեւէ մեկն ինձ վրա որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ: Հավատացած եղեք, որ որեւէ դատավոր, որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում: Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»:
Նա անդրադարձավ նաեւ «Հին Էրիվանի» սեփականատիրոջ հայտարարությանը, որն իրեն առեւերույթ կաշառք վերցնելու մեջ է մեղադրել. «Եթե կան մարդիկ, որ նման հայտարարություններ են անում, կան համապատասխան մարմիններ, որո իրավասու են հետաքննություններ անցկացնել եւ դրա արդյունքում որոշումներ կայացնել»:
Դիտարկմանը, թե հենց այնպես կարո՞ղ էին մեղադրել, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է՝ հաշվի առնելով, որ այդ սրացումներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Վճռաբեկ դատարանի վարույթում կոնկրետ գործեր են լինում»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...