Բագրատաշենի ՍԲՀԿ-ի վերահսկողական աշխատանքն առավել ուժեղացվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:
Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ և վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ Դրանք պատշաճ և օպերատիվ իրականացնելու նպատակով հսկիչ կետը համալրվել է լրացուցուցիչ ուժերով․ տեսչական մարմնի մյուս՝ Գոգավան-Պրիվոլնոյեի և Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները հերթափոխով միանում են Բագրատաշենի հսկիչ կետի թիմին։
Վերջինս իրականացնում է, մասնավորապես, նաև ՀՀ տարածք մուտք գործող բեռնատարների վարորդների և դրանց ուղևորների ստուգում՝ հարցման, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների արտաքին զննման, հեռահար ջերմաչափման միջոցով, ծանուցում է ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին՝ տրամադրելով ծանուցման թերթիկներ․ առանց վերջիններիս լրացման և ստորագրման որևէ անձ երկիր մուտք գործել չի կարող։
ՀՀ ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետերում ՀՀ մուտք գործող անձանց տրամադրվում են նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
ՍԲՀԿ-ներն ուժեղացված վերահսկողական ռեժիմի անցել են դեռ հունվարի 24-ից։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...