Գարեջրատանը հայտնաբերվել է հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի Արմեն Սարգսյանը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երեւան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին:
Նրան ԱԱծ-ի եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչեւ ԱԱծ-ի ու ոստիկանների ժամանումը ինչ–որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», ոչը 2019թ-ի դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:
Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաեւ «Սիցիլի» սանիկը, ում անունը ասում են՝ Կոստյա է, և ով տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել: Այս պահին Ա. Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...