Շատին գյուղում մանկապարտեզի շենքի փլուզման հետեւանքով մահացել է երիտասարդ բանվոր
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մանկապարտեզի շենքի փլուզման հետեւանքով տուժած բանվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վայոց Ձորի մարզի փոխոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանը։
Մեր հարցին՝ ի՞նչ տարիքի էր բանվորը, փոխոստիկանապետն ասաց, որ երիտասարդ էր, սակայն տարիքը հստակ չի կարող նշել։
Ըստ նախնական տեղեկությունների, փլուզման հետեւանքով մահացածը 36 տարեկան էր, Շատին համայնքի բնակիչ:
Նա նշեց, որ փլուզման հետեւանքով այլ տուժածներ չկան։
Նշենք, որ շենքը փլուզվել է նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...