Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 60-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն:
Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննությունն ավարտել էր և ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Մարմար Մ.-ն մահացել է:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Հ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...