Գյումրու Շիրազի 53 հասցեում սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն
Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը:
«Հարգելի գյումրեցիներ,
Ձեր ահազանգերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։
Համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով, աշխատակիցները պարբերաբար այցելում են տվյալ հասցե, բայց դուռը փակ է, իսկ սեփականատերը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ուզում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցների կողմից շինության դռանը փակցվել է գրություն առ այն, որ սեփականատերը երկուշաբթի ներկայանա համայնքապետարան։
Այս պահին աշխատանքները կասեցված են։ Անհանգստանալու կարիք չկա, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարգավորումը կտրվի օրենքի տառին համապատասխան»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...