Բեյրութ. Փրկարարները ցավով տեղեկացնում են՝ ողջ մարդու հայտնաբերելու հույս այլևս չկա
Բեյրութում վերջին երեք օրում 50 փրկարար և կամավոր, այդ թվում՝ մասնագետների մի խումբ Չիլիից, փորձում էր ողջ մնացածի գտնել փլակատակների տակ այն բանից հետո, երբ հատուկ սենսորների միջոցով մասնագետներն այդ տեղանքում շնչառության ու տաքության նշաններ էին արձանագրել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մի շինության փլատակների տակ արդեն երրորդ օրը որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները հայտնել են, որ մոտ մեկ ամիս առաջ որոտացած աղետալի պայթյունից հետո այժմ այստեղ որևէ ողջ մարդու հայտնաբերելու հույս այլևս չկա: «Մենք երբեք չեն դադարեցնի աշխատանքները, եթե անգամ մեկ տոկոս հավանականություն լինի: Մենք երբեք կանգ չենք առնի, մինչև աշխատանքները լիարժեք չկատարվեն»,- նշել է փրկարարական խմբի ղեկավար Ֆրանչեսկո Լերմանդան:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին՝ նավահանգստում պահեստավորված ամոնիումի նիտրատի մեծ խմբաքանակի բռնկման պատճառով: Պայթյունի հետևանքով 190 մարդ է մահացել, հազարավորները՝ վիրավորվել, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...