ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը շատ ընդհանրություններ է տեսնում ՀՀ-ում 2018-ի բողոքի ցույցերի և Բելառուսում իրավիճակի միջև
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը: «Ավելի հեշտ կլիներ ասել, որ չի հիշեցնում»,- հարցազրույցում նկատել է պետության նախկին ղեկավարը:
Թվարկելով տարբերությունները` Քոչարյանը ուշադրություն հրավիրել եվրոպական երկրների դիրքորոշման վրա, որը տարբերվում էր այն ժամանակ Հայաստանի, իսկ այժմ` Բելառուսի նկատմամբ:
«Արեւմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ բոլորովին այլ էր Հայաստանի նկատմամբ արեւտյան երկրների վերաբերմունքից: Հայաստանի իշխանություններն օբյեկտիվորեն շատ ավելի հանդուրժող էին այլախոհության նկատմամբ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ նախագահն ակտիվորեն համագործակցում էին արեւմտյան երկրների հետ, մենք չունեինք քաղբանտարկյալներ, լրագրողների ծեծեր եւ խորհրդավոր անհետացումներ: Ավելին, ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր, ակտիվորեն համագործակցում էր միջկուսակցական փոխգործակցության ինստիտուտների հետ»,- ասել է Քոչարյանը:
Սակայն 2018-ի ապրիլին բողոքի ցույցերի բռնկմամբ Եվրոպայի հետ հարաբերությունները կտրուկ փոխվեցին, ասել է Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշտ փորձում եմ զուսպ լինել յուրայինների գովեստի առումով, բայց չեմ կարող չշնորհավորել մեր թիմին. Տոնոյան
Որևէ սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ չեն գործում. Նաղդալյան
Այս շրջանում բավական հարցումներ էինք ստանում, որոնք հիմնականում կապված էին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստ...