Թունավորումից մահացած 11 քաղաքացին օղին ձեռք էին բերել «Կոնյակի Աշոտից»
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիայից» 11 քաղաքացի է մահացել։
ArmDaily.am-ի տեղեկություններով` Աշոտ Հովսեփյանը երկար տարիներ ոգելից խմիչք է վաճառում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող իր տանը գտնվող փոքրիկ խանութում։ Արմավիրում ամենահայտնի խմիչք վաճառողներից է, հայտնի է «Կոնյակ ծախող Աշոտ» կամ «Կոնյակի Աշոտ» անունով։ Վերջինս խմիչքը վաճառում է լիտրով։
Նշենք, որ Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է։
Ավելի վաղը տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիները օղին ձեռք են բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...