Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է. ՀԺ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Նա նույնպես, պարզվում է, մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։
Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա՝ նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։
Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը, որը, մեր տեղեկություններով, կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշեց, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում իր արարքը՝ ինչու է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանեց, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։
Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան բժիշկ Գաբրիելյանն ասաց․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։
Հիշեցնենք, որ երեխաներին պարբերաբար ծեծելու մեջ մեղադրվում է նաեւ նրանց մայրը, ում կալանավորելու միջնորդությունը մերժվել է, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ հղի լինելու հիմքով։ Որոշվել է, որ երեխաներն առայժմ կապրեն «Մանկան տուն» կազմակերպությունում․ նրանք տուն չեն վերադառնա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...