Թալիշում առանձնատուն, կացարան եւ ալրաղաց հրկիզելու դեպքը տեղի է ունեցել 2018-ին, բայց վարույթ ընդունվել 2020-ին
Այսօր ԱՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհայտ անձը Արցախի Թալիշ համայնքում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և մեկ ալրաղաց: Այս դեպքի կապակցությամբ նույն կառույցը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սույն թվականի սեպտեբերի 1-ին տեղեկատվություն ենք տարածել ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի թվով 7 առանձնատան, 3 կացարանի և համայնքին պատկանող ալրաղացի հրկիզման վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը զետեղվել և հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, ուստի ի հավելումն տեղեկացնում ենք, որ սույն դեպքը տեղի էր ունեցել 2018թ. հուլիսի 28-ին, սակայն ԱՀ քննչական կոմիտեի կողմից օրենսդրության սահմանված կարգով վարույթ է ընդունվել 2020թ. օգոստոսի 28-ին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՔԿ-ն հայտնել էր, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...