38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երեք ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ
2020թ. օգոստոսի 31-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան տուժող են ճանաչվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...