Դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․12-ամյա տղան հոսպիտալացվել է
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ-ն է, ով սովորում է Երևանի Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի 7-րդ դասարանում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ.-ի և Երևանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ-ի և 14-ամյա Ռուբեն Ս-ի միջև Նար Դոսի անվան դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...