Ողբերգական դեպք Լոռու մարզում. «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվերով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ
Այսօր, օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18։45-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 44-ամյա Սեյրան Հ․-ն իր կողմից վարած խոտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Ակներ թաղամասից մոտ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասի «Նավի դոշ» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով Սեյրան Հ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Նարեկ Դ․-ն և 23-ամյա Ռաֆայել Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...