Ո՞ր տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ. Պարետը սահմանել է ցանկը
Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ։
Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ
✅ անձնական օգտագործման մեքենաներում
✅ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։
Auroranews-ի հետ զրույցում պարետատան մամուլի խոսնալ Մանե Գևորգյանը նշեց, որ ընտանիքի անդամները կարող են իրենց սեփական մեքենայում դիմակ չկրել: Նա նշեց, որ ոստիկանները անձնագրի միջոցով կարող են ստուգել և հասկանալ, թե մեքենայում գտնվողները իսկապես ընտանիքի անդամներ են, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...