«Լիդիան Արմենիան» Ամուլսարում կսկսի աշխատատեղերի վերականգնման գործընթացը. հայտարարություն
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:
Այս ողջ ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիանը» միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը: «Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...