ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին
Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների:
Համաճարակն իր ազդեցությունը թողեց նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող մեր ուղևորահոսքը կրճատվեց 98 տոկոսով:
Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար:
Այդ նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ:
Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով:
Մեր և Ձեր ճանապարհորդություններրը դեռ նոր են սկվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղ, ձերբակալություններ և կորոնավիրուս. Փաշինյանի հարցազրույցը HARDtalk- ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան իմը չէ, համարները տվել եմ մեր փորձագետին. Արման Աբովյանը՝ մայթին կայանելու մասին
ArmDaily.am-ն այսօր ընթերցողից տեսանյութ է ստացել, որտեղ երևում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արմա...