Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ. Մարգարիտա Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին
Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թվականին արված արտահայտությունները և խիստ քննադատել նրան:
Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի տվյալ միտքը՝ Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին.
«Նիկոլ Փաշինյան, 2005 թվական.
Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար:
Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»:
Մեջբերելով Փաշինյանի տվյալ միտքը՝ Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին և խիստ քննադատական արտահայտություններ հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին:
Իմ ոսկե նախատատիկ, ցեղասպանությունը վերապրած և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակած։ Լավ է, որ դու սա չես տեսնում, հարազատս:
Չգիտես, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը քեզ, իմ տատիկ, քեզ՝ ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ամբողջ ընտանիքին և միայն ավագ քույրդ է ինքնուրույն խեղդվել, որպեսզի ողջ բաժին չհասնի ենիչերիներին, նա քեզ, սրբին, մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամոթ»։

Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...