ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ստեղծվում են լուրջ խնդիրներ. Մարուքյան
Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը։
Այս կապակցությամբ դիմել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։
Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է Մարուքյանը։


Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...