Սպորտ
Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա. Հենրիխ Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր համազգեստը: Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել: Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ 3:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0