«Յուվենտուսն» 9-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն
Թուրինի «Յուվենտուսը» 9-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։ 36-րդ տուրում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 31-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
67-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին։
«Յուվենտուսը» վաստակել է 83 միավոր։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերը» հետ է 7 միավոր։
«Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոն է դարձել 36 անգամ։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 2։0
Կրիշտիանու Ռոնալդու, 45+7, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 67
Հեռացում՝ Մորտեն Տորսբի («Սամպդորիա»), 77, երկրորդ դեղին քարտ
Չիրացրած 11մ՝ Ռոնալդու, 89