Սեւանա լճի մակարդակը նվազել է
Հուլիսի երրորդ տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նվազել՝ նախորդ տարվա հուլիսի 22-ին գրանցված նիշից ցածր մնալով 3 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հուլիսի 22-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 154 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 75 միլիոն 524 հազար խորանարդ մետր ջուր:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...