Լուսանկարներ. Պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին. Աննա Հակոբյան
Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև ֆիզիկապես։
Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:
Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
Նրանք թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ, և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։
Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են»,- գրել է Աննա Հակոբյանը:
[0e53abcfe0dd212b466490ad436055ab.jpg]
[75f626359a2e8a066c7a69f1b49877ae.jpg]
[035b874760a8c3b6844199b05c13ec82.jpg]
[5b648eee5f8d0b7dcc1f129888557b21.jpg]
[46680b6aa0286999ed30251a28233a4f.jpg]
[8dc97306b339605b9608860d1b154ad4.jpg]
[33d80754b4788209ab7606afd1ca0983.jpg]
[e6aae9189957aec9acce61fabb760ad0.jpg]
[2ae3fd51e3b6f354980cbf09a5e4b0a3.jpg]