Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը դավաճանություն է՝ տեսակիդ ու հայրենիքիդ. Արամ Սարգսյան
ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե հաջողություններ, թե անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել։ Ապրեն մեր տղերքը... Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին ...
Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։
Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...