ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում եմ՝ պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը․ Սուրեն Գրիգորյան
Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարց ու պատասխանի ժամանակ ասաց Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի նշտական հանձնաժողովի նախագահ իրավունք ունի՞ ոտնահարել մարդու իրավունքները և Ինչ պատիժ է հասնում կամ արդյո՞ք նա համապատասխանում է իր պաշտոնին:
«Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այլ է հարցը, որ կարծում եմ հենց այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ դրսևորելը առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում՝ ինչքանով այդ անձը կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե նա այն դրսեւորողների առաջին կրողն է, որոնց դեմ օրենքով պետք է պայքարեր: Տվյալ վարքագծից ելնելով՝ կարծում եմ, պետք է քննարկվի իր պաշտոնավարման նպատակահարմարությունը»,-նշեց Գրիգորյանը:
Հարցին՝ իսկ արդյոք պատրաստվում են քննարկել այդ հարցը Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ տվյալ գործընթացը չի կարող աննկատ մնալ. «Երբ որ քննարկվի այդ հարցը, հանրությունը կտեղեկանա այդ մասին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...