Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել. Հայկ Մանասյան
Բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր Կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով:
Այս սխալ լուրը վկայակոչելով, երեկվա կառավարության նիստում Վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր:
Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են օրինակ կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան:
Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր:
Սրանք էլ հղումները»:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...