Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ Lenta
Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշել է Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, լրագրող Ռագիպ Սոյլուն հայտնել է Twitterում՝ հղում անելով կառավարության իր գործընկերների աղբյուրներին:
Պետական խորհուրդը` Թուրքիայի բարձրագույն վարչական մարմինը, հուլիսի 2-ին կայացած 17 րոպե տևողությամբ նիստում հայտարարել է, որ վճիռ կկայացնի 15 օրվա ընթացքում։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ-ը պետքարտուղարությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։ Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները։
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI-րդ դարում՝ Հուստինիանոս կայսեր հրամանով։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։
Նմանատիպ հոդվածներ
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան
Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավ...