Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին»․ «Հրապարակ»
«Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար, ՏՄՊՊՀ-ի նոր թեկնածուն` Կարեն Սեդրակյանը, որը երեկ ընտրվեց ԱԺ-ի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ նրա փոքր դստեր` Լիլիթի ամուսինը։
Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր, ինչպես ասում են` բախտի տերը թաղեմ»,- ասաց ԱԺ պատգամավորը` տեղեկացնելով, որ «գործին» մասնակցություն է ունեցել նաև «Իմ քայլում» «ասող», Կարեն Սեդրակյանի մտերիմ ընկեր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Հակոբ Սիմիդյանը, որն էլ իր հերթին Լյուդմիլա Սարգսյանի փեսան է։
Ժամանակին ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած և միմյանց կողքի նստող պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը գաղափարական ընկերներ էին, այդ հիմա է տիկին Լյուդմիլան հայտնվել ԲՀԿ-ի ավագանու ցանկում, իսկ Ջհանգիրյանը՝ իմքայլականների շրջանում։ Թեև, ասում են, տիկին Լյուդմիլան ԲՀԿ ավագանու կազմից դուրս գալու ծրագրեր ունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...