Լիլիթ Մակունցը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ լեգիտիմ ձեւավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ եւ գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիեւի դիտարկումներին։
- Նախ, Ալիեւը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած եւ Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։
- Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու եւ բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչեւ ամբողջությամբ չհամընկնող եւ հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգությունը եւ ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ եւ հանդես ենք գալիս միասնական ճակատով։
- Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիեւը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիեւին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունից։
Այս քայլով Ալիեւը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։
Փաստացի, Ալիեւի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն եւ սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...