«Ախր ես ինչպես չելնեմ գնամ». ռադիոլսողը՝ Radio Aurora-ի օրվա հարցի շրջանակներում
Radio Auroroa-ի ուղիղ եթերում այսօրվա քննարկման թեման է՝ «Նախկինում շատերն էին ուզում լքել երկիրը և մշտական բնակություն հաստատել արտերկրում, իսկ հիմա այդ ցանկությունն ունեցաող մարդկանց թիվը շարունակո՞ւմ է մեծ մնալ»: Օրվա թեմայի շրջանակներում ռադիոլսողներից Աղասի Առաքելյանը մեզ է ուղարկել ստորև ներկայացված բանաստեղծությունը.
.
«Համո Սահյանի մոտիվներով.
Ախր ես ինչպես Հայաստան մնամ,ախր ես ինչպես չելնեմ գնամ։ Ախր ուրիշ տեղ եվ ոչ մի երկրում այսքան կարկատած Մայր օրենք չկա։ Ախր ուրիշ տեղ բանակում այսքան գեներալ չկա, զինվորի հացը թալանող չկա։ Ախր ուրիշ տեղ այսքան ահարկու կաշառք տարածող Գերմանիա չկա, ախր ուրիշ տեղ այսքան բացահայտ պետական բյուջեն թալանող չկա։ Ախր ուրիշ տեղ ամսական մի հատ նոր կուսակցություն ստեղծողը չկս։ Ախր ուրիշ տեղ մեր Հայոց լեզուն բարբարոսաբար խեղողներ չկան։ Ախր ուրիշ տեղ դարեր շարունակ անընդհատ խաբված ու ստորացված այսքան հոգնատանջ ժողովուրդ չկա։ Ախր ուրիշ տեղ ընտրակաշառքը որպես պեղված գանձ բաժանող չկա։ Ախր ուրիշ տեղ հողի ընդերքը բարբարոսաբար թալանող չկա։ Տարիներ շարունակ Սևանը սգավոր, քթի տակ հոսող ջրին գին չկա։ Ախր ուրիշ տեղ ոչ մի գործարար իր գործում այսքան փայատեր չունի,ախր ուրիշ տեղ ոչ մի քաղաքում, ժողովուրդն այսքան աղբանոց չունի։ Ախր ուրիշ տեղ եվ ոչ մի երկիր այսքան գարշահոտ Մայր քաղաք չունի։ Ախր ուրիշ տեղ եվ ոչ մի երկրում տրանսպորտն այսքան գծի տեր չունի։ Ախր ուրիշ տեղ երկրի գետերը օլիգարխների համար չեն հոսում, Ախր ոչ մի տեղ պետական այրերն այսքան ստահոդ բաներ չեն խոսում...»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...