Քաղաքականություն

Ես ասել եմ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ ինձ զրկել ազատությունից, քանի որ ես որևէ ապօրինի բան չեմ արել․ Վանեցյան

WRed 172 դիտում
Ես ասել եմ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ ինձ զրկել ազատությունից, քանի որ ես որևէ ապօրինի բան չեմ արել․ Վանեցյան

Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում պատրաստվում են քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդագիր: Այստեղ է նաև Արթուր Վանեցյանը:

 

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին. «Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին՝ Վանեցյանը հայտարարեց, որ վերջինիս հետ ունեցել է ու ունի շատ լավ հարաբերություններ:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու հավանականությանը ու հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի այդ մասով, Վանեցյանը նշեց, որ Հայաստանում վերջին շրջանում ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ հնարավոր է իր նկատմամբ էլ գործողություններ լինեն. «Ես ասել եմ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ ինձ զրկել ազատությունից, քանի որ ես որևէ ապօրինի բան չեմ արել»:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից