Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին:
«Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են՝ ճնշում գործադրեն, շանտաժ, վախացնեն: Բայց ես այսօր ասում եմ ձեզ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-հայտարարեց Ծառուկյանը, ապա հավելեց, որ թե ինչու է այս ամենն արվում:
«Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում ա՝ սարքեն-չսարքեն, չոռը մարդուն չի կպնելու, ձեր ցավը տանեմ: Պատրաստ եմ ամեն ինչին, էդ խաչը, վստահությունը էղել ա հնուց՝ 15 թվականից (խմբ.՝ 2015 թվական), ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնվել: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ամենակարևորը՝ ով ինչ խոսք ա տվել, ինչ պարտավորություն վերցրել ա, պետք ա անի:
2 տարի՝ ոչ մի բան … բոլորը ձախողված ա: Ասել եմ, որ մարդիկ համապատասխան իրանց տեղերում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված ա: Այսօր ամեն օր ի վնաս ա ժողովրդին, պետությանը: Արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական, համաճարածին…»,-ասաց Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։ «Վատ լուր ունեմ, և այդ...
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ. Միքայել Մինասյանի նոր տեսանյութը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ` առանց մուծելու պետության հասանելի...