Քաղաքականություն

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ազատման դիմում է գրել. «Փաստինֆո»

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ազատման դիմում է գրել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի…

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։

Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։

Դավթյանն այսօր չի հերքել հարսանյաց հանդեսի փաստը՝ նշելով, թե բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: «Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250