ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկաններն «ասֆալտին են փռում» Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն. Hraparak
Hraparak.am-ը գրում է.
«Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ: Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:
Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներին խնդրել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը չեն ենթարկվել պահանջին, ինչի արդյունքում սկսվել է քաշքշուկ: Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել` Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին: Մեր ձեռքն է հայտնվել միջադեպի տեսանյութը, որտեղ նաև սպիտակ շորերով մի կին է երևում, որը, ըստ տեղեկության, Արտակի կինն է: Նա, ոտքով հարվածելով, փորձում է ազատել ամուսնուն ոստիկանների ձեռքից»:
Նշենք, որ ոստիկանությունից հաստատեցլ են եղելությունը:
Մանրամասները՝ սկզմբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...