ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում հունիսի 5-ին կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Որոշման հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են։
24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։
Կասեցված տնտեսավարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների եւ դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, բանկեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, դիմակների չկրում կամ ոչ ճիշտ կրում, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման եւ այլ խնդիրներ։
ԱԱՏՄ ստուգայցերը նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ նման դեպքերում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով խստորեն դիտարկվում է անվտանգության նորմերի պահպանումը․ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։
«Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...