Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Արցախում է. Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, այսօր հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:
Աշխատանքային այցի ժամանակ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...