Մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մոր՝ Ռուբինա Ղազարյանցի կորստի մասին գրել է․
«Կորոնավիրուսային վիճակագրությունը ինձ համար դարձավ նաև խիստ անձնական։ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն, որը բազմիցս կյանքի դասեր ու խորհուրդներ է տվել բոլորիս, որին սիրում ու հարգում էինք բոլորս։
Ամենաթեժ կոնֆլիկտն անգամ կարող էր հանգցնել վայրկյանների ընթացքում։ Ամենադժվար պահերին արևի պես ջերմ ժպիտով կարող էր գովել ու ոգևորել։
Կորոնավիրուս կոչվող չարիքը գործում է արագ ու դաժան։ Ու անգամ տարիներիս փորձն ու գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պիտի դառնար վերջինը։ Մինչև վերջին օրը բոլորս վստահ էինք որ մեր տիկին Ռուբինան հաստատ կհաղթի հիվանդությանը։ Չստացվեց…Մենք Քեզ շատ–շատ կկարոտենք…»:

Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...