Լոռիում ցույց է. Ղալթախչիի Սուրբ Հովհաննես գնացած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից
Պարետատան որոշմամն, Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհը փակ կմնա մինչեւ հունիսի 2-ը ժամը 23:59-ը:
Դեռ երեկվանից ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց: armtimes.com-ի տեղեկությամբ, այսօր վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ցանկանալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, դժգոհել, փորձել անգամ ճանապարհ փակել: Մատուռ բարձրանալ ցանկացողները, որոնց մեջ կան նաեւ Երեւանից ու այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ տեղյակ չեն եղել պարետատան որոշմանը, հակառակ դեպքում՝ չէին կտրի անցնի այդքան ճանապարհ: Բողոքի ալիք են բարձրաձրել նաեւ հարակից բնակավայրերի՝ Մեծ Պարնի, Հարթագյուղ ու Ծաղկաբեր համայնքների բնակիչները՝ նշելով, որ իրենց ապրուստի միակ միջոցը ուխտատեղիում իրականացվող առեւտուրն էր, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայություններ, որոնք փաստորեն, չեն կարող իրականացնել, ինչի արդյունքում իրենց սոցիալական խնդիրները կշատանան:
Այս պահին հավաքված բնակիչների ու ուխտավորների հետ բանակցում են ոստիկանները՝ հորդորելով պահել պարետի ցուցումն ու չխախտել հասարակական կարգը: Հավաքվածների թիվը գնալով շատանում է: Բնակիչների շրջանում կա ցանկություն անգամ փակել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...