«Եվ հիմա` համընդհանուր հարկային հայտարարագիր». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համընդհանուր հարկային հայտարարագրի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է, որ դրանով հարկային բեռ է դրվում նաև ամենաչքավոր, չքավոր և միջին խավի վրա, որ մի կերպ եկամուտներ է ապահովում ամենատարբեր աղբյուրներից: Մարտիրոսյանի գրառումը՝ ստորև․
«Եվ հիմա` համընդհանուր հարկային հայտարարագիր:
Մոտավորապես` ամերիկյան մոդելով, որտեղ հարկերը քերթվում են պարզ քաղաքացիներից և ցածր ու միջին եկամուտ ստացողներից, իսկ բազմամիլիարդանոց կորպորացիաները հաճախ ոչինչ, բառացիորեն ոչինչ չեն վճարում բյուջե: Հայաստանում կարող է մի փոքր այլ լինել, բայց տրամաբանությունը նույնն է: Հարկային բեռ է դրվում նաև ամենաչքավոր, չքավոր և միջին խավի վրա, որ մի կերպ եկամուտներ է ապահովում ամենատարբեր աղբյուրներից: Իսկ այդ բեռն անապահով խավի համար զգալի է: Օրեր առաջ դա համընդհանուր և բարձրացող գույքահարկն էր, այսօր արդեն` համընդհանուր եկամտահարկերը` հայտարարագրերի ներդրման մասին վարչապետի հայտարարությամբ:
Գեղեցիկ կեղծախոսությունների տակ իրականում թաքնված է մի պարզ հանգամանք. չկարողանալով և նաև չցանկանալով հետ բերել նախկինում թալանվածը` ամենայն հավանականությամբ` գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների, օլիգարխների և նախկին ռեժիմի թալանչի-բազմամիլիոնատերերի կամ միլիարդատերերի հետ, որի արդյունքում վերջիններս պահպանեցին իրենց թալանած ունեցվածքի մեծագույն մասը, այս իշխանությունը հիմա փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը:
Եվ վարչապետը վաճառում է դա ժողովրդին` կեղծ բնորոշումներով. «պետության հանդեպ վերաբերմունք, պատասխանատվություն, մասնակցություն» և այլն:
Իրականում տգետ գավառացիների այս լիբերտարիանական (որ հանցագործ, կեղեքիչ ազատականության գաղափարախոսություն է` իբրև թե մարդկանց ազատություն տալու սկզբունքների վրա հենվող) իշխանությունն ամեն օր սոցիալական նոր դժգոհություն է հասունացնում, որ պայթելու է իր երեսին: Եվ լավ է անում: Ռեժիմացող այս ապիկարախմբակը որքան շուտ հեռանա իշխանությունից` այնքան լավ:
Բայց պետք է զգոն լինել` թույլ չտալու, որպեսզի դրանից չօգտվեն նախկինները: Նախկինների վերադարձի սպառնալիքի առաջին և միակ ու միանձնյա պատասխանատուն այսօրվա իշխանությունն է: Այսօրվա իշխանությանն է ձեռնտու նախկինների քաղաքական կենսագործունեությունը, այսօրվա իշխանությունն է նախկինների այլընտրանքայնությամբ սեփական ժողովրդին սպառնում` փորձելով ապացուցել սեփական անփոխարինելիությունը:
Հետևաբար հեռանան նրանք թե մնան` նախկինների վտանգը միշտ էլ լինելու է` քանի դեռ իշխանության չեն եկել ազգային-ժողովրդավարական չաղտոտված ուժերը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...