Մեղրիում վարակման 8 նոր դեպք կա
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում այսօր՝ մայիսի 28-ին, կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի՛ սյունեցիներ, վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հորդորներին, շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։
Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
-լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․
-հնարավորինս բացառե՛ք շփումները,
-կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
-կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
-պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։
Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...