4 պետություն բոյկոտել է Ղրիմի հարցով Ռուսաստանի հրավիրած ՄԱԿ ԱԽ նիստը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին չեն մասնակցել Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Այդ նիստը հրավիրված էր Ռուսաստանի կողմից ու նվիրված էր Ղրիմի խնդրին։ Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիան»։
Նշվում է, որ նիստի ժամանակ տեսակապով շփում է եղել Ղրիմի բնակիչների հետ, ու ռուսական կողմն ափսոսում է, որ հատկապես Ուկրաինայի ներկայացուցիչները չեն օգտվել ղրիմցիների հետ շփվելու հնարավորություներից։ Այս նիստը եղել է ի պատասխան նախորդ նիստի, որի ժամանակ, չնայած ռուսական կողմի ջանքերին, ղրիմցիների հետ տեսակապ չի իրականացվել։
Ռուսաստանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդպիսի վարվելակերպը հակասում է վերջին շրջանում ձևավորված ավանդույթներին և անտեսում է Ղրիմի բնակիչների խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...