Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին գազի հարցով
ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում տեսահամաժողովի ձևաչափով ելույթի ժամանակ:
Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ Պուտինը հայտարարել է, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Առայժմ, ընդգծել է նա, ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չկա:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով:
«Կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի էր որոշել ավելի ուշ՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռ չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները, նրանք ունեն իրենց տեսակետը։ Եթե նրանք կարողանային համաձայնության գալ, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ ընդհանրապես չէին մնա», - ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի շուկայում գնագոյացման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ, փորձագիտական մակարդակով, բայց եթե Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա, հավանաբար, տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Պուտինը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...