Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել մինչև կորոնավիրուսի համաճարակը կավարտվի
Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել մինչև կորոնավիրուսի համաճարակը կավարտվի: Քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հարցը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նույնիսկ սպասենք, մենք առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, այդ համատեքստում կլուծենք, որն արդեն մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ մի տեսակ անիմաստ է դառնում այդ պրոցեսը, մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անեինք, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին կանենք էն մյուսը: Բայց հիմա այս համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակացույցն այնքան էլ չի ստացվում: Եվ, հետևաբար, մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել: Եվ, այո, քննարկվում է առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հարցը: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարող անել: Բայց մենք մյուս կողմից չենք էլ կարող սպասել»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...