Ամենադաժանը սկզբի 3-4 օրերն էին․ Գերմանիայում բնակվող հայազգի բժիշկը վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայում բնակվող հայազգի բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանը նույնպես վարակվել է կորոնավիրուսով եւ դրա վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Նախապես խնդրում եմ լացելու սմայլիկ չդնել։
Այո, հարգելի սիրելիներ, ես ձեր էն ծանոթն եմ, ով COVID-19 դրական ա ու ունեցել ա համարյա բոլոր հնարավոր սիմպտոմները։ Էս նկարով ձեզ հետ կիսվելս մենակ մեկ նպատակ ունի. ուշքի էկեք, մի’ թերագնահատեք հիվանդությանն ու մի գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները։
Այո, հիվանդությունը թեև անախտանիշ կարող է ընթանալ, բայց դա բացարձակ կապ չունի ձեր երիտասարդ լինելու հետ, ծանր կարող եք տանել նաև դուք։ Մի բան կասեմ հաստատ. եթե ունենայի ուղեկցող հիվանդություններ, հիմա երևի ձեզ հետ կիսվելու ունակությունից զրկված կլինեի։ Հիշեք, որ տանն ունեք տատ ու պապ, մամա ու պապա, հիշեք ու հետևեք բոլոր էն ցուցումներին, որոնք ձեզ տրվում են։
Բոլոր իմ համար անհանգստացող ընկերներին տեղեկացնեմ, որ արդեն անհամեմատ ավելի լավ եմ, դեռևս ոչ ամբողջովին կազդուրված, բայց լավացման ճանապարհին։ Ամենադաժանը սկզբի 3-4 օրերն էին ( տենդ, դող, հազ, մարմնի ջարդվածության զգացում, քնի խանգարում, համի զգացողության կորուստ, փորլուծություն), հետո սիմպտոմները սկսեցին դանդաղորեն հետ զարգանալ։
Մնացածը կպատմեմ հետո։ Առողջ եղեք»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...