Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 4.030.053 մարդ
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 276.498-ի, վարակվել է ընդհանուր 4.030.053 մարդ: worldometers-ի տվյալներով` կորոնավիրուսից առողջացել է 1 394 965 մարդ:
Այս պահին բուժում է անցնում 2.358.590 հիվանդ, 48.503-ի (2 տոկոս) վիճակը գնահատվում է որպես ծանր կամ կրիտիկական:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում (1.322.164), որտեղ կորոնավիրուսից 78.616 մարդ է մահացել: Վարակումների թվով երկրորդ տեղում Իսպանիան է (260.117), երրորդ տեղում` Իտալիան (217.185), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (211.364) եւ Ռուսաստանը (198.676):
Իրանը, որը երկար ժամանակ աշխարհում 2-3-րդ տեղում էր հաստատված դեպքերի քանակով, արդեն տասներորդ տեղում է հայտնվել: Համավարակի ամբողջ ընթացքում Իրանում ախտորոշվել էր կորոնավիրուսով վարակման 104 691 դեմք: Թուրքիան 9-րդ տեղում է` 135.569 վարակվածով:
Հայաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մայիսի 9-ի առավոտի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3175 դեպք: Ներկայումս բուժում է ստանում 1852 մարդ (նրանց թիվը մեկ օրում ավելացել է 94-ով): Առողջացել է 1267 մարդ (վերջին օրվա ընթացքում` 49), մահացել է 44 հիվանդ (ավելացել է մահվան մեկ դեպքով):
Կորոնավիրուսով վարակված եւս 2 քաղաքացի մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Նման դեպքերի ընդհանուր թիվը 12 է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:Վարակվածն...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխ...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...