Ուժային կառույցներում կլինեն նաև քաղաքական նշանակումներ. Փաշինյանը՝ Արգիշտի Քյարամյանի մասին

Արգիշտի Քյարամյանի նշանակումը  եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը։ Սակայն քանի որ օրենքը այդպիսի պահանջներ է դրել, ապա նա նախ՝ նշանակվել է ՔԿ պետի տեղակալ, ապա նոր՝ ԱԱԾ պետի տեղակալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խոստման համաձայն՝ երկար ժամանակ ուժային կառույցներում դրսից նշանակումներ չեն եղել, որպեսզի այդ կառույցներին հնարավորություն տրվի դրսևորվել, բայց այսուհետ, ըստ Փաշինյանի, կլինեն նաև դրսից՝ քաղաքական նշանակումներ։

Հնարավոր է, ըստ Փաշինյանի, դրանք արվեն «կուլբիտային» ձևաչափով, քանի դեռ օրը որոշ պահանջներ է դնում։

Վարչապետը հիշեցրեց, որ հանուն համակարգի էին հրաժարվել իրենց քաղաքական շահերից, քանի որ քաղաքական նշանակումները կարող էին քանդել զինվորական համակարգերը։

Հիմա, սակայն, ըստ Փաշինյանի, ժամանակն է ներգրավել ազգային ներուժի ամենամեծ հատվածը։

Քաղաքականություն

Պատահարներ