Աննա Կարապետյանը` նախկին իշխանության հետ կապ ունենալու մասին
Ես ձեր գրած լուրերից նոր տեսա դա. զարմացած եմ, մտածում եմ՝ լավ, որտեղի՞ց եք գտնում էդ լուրերը: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով մոմուլում տարածված տեղեկություններին, թե ՔՊ-ում որոշում է կայացվել, որ Աննա Կարապետյանին վայր դնի մանդատը:
«Գրել եք, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ: Դուք գոնե վիճակագրություն նայում եք: Գոնե ոչ ամենաքիչ, գոնե միջին մեկնած պատգամավոր եմ: Կամ որ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իմ նախագիծը: Դրա թեման փակված է, հիմա ուրիշ լուրեր: Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր ցանկանում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»,-ասաց նա:
Հարցին, թե իրեն կապում են նախկին իշխանությունների հետ, պատգամավորը հարցրեց.«Ո՞նց են կապում, ով է կապում: Նման բան չկա, ժողովուրդ ձեզ սխալ լուրեր են տալիս»:
Հիշեցնենք, որ Աննա Կարապետյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականն է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...